Իրաքցիները Վորոնեժում Թուրքիայի և ԻՊ-ի դեմ ցույցի են դուրս եկել
ՄիջազգայինԻրաքի քաղաքացիները, որոնք բնակվում են Վորոնեժում, ցույցի են դուրս եկել ընդդեմ Թուրքիայի քաղաքականության ւ ՌԴ-ում արգելված ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ցույցի կազմակերպիչը` Հայդար Էլշամմարին:
«Նրանք չեն հարգում մեր պետությունը, մեր երկիրը և ամենակարևորը` մենք դեմ ենք ԻՊ-ին: Դա նույն դեմքն `և Թուրքիան, և ԱՄՆ-ն, և ԻՊ-ը»,-հայտարարել է Էլշամմարին: Նրա խոսքերով, Վորոնեժի մազրում այժմ ապրում է մոտ 200 իրաքցի` հիմնականում բուհերի ուսանողներ: Նրանք փաստաթղթեր են պատրաստում Վորոնեժում Իրաքի համայնքային միություն գրանցելու համար:
Ցույցին մասնակցում է մոտ 40 մարդ: