Եմենում կոալիցիայի գործողությունների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ՄիջազգայինԵմենում կոալիցիայի գործողությունների հետեւանքով 19 խաղաղ բնակիչներ ավիահարվածների զոհ են դարձել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով, Եմենի հյուսիսային Հադջա նահանգում ռմբակոծության հետեւանքով 12 մարդ զոհվել է, 30 հոգի վիրավոր է: Եվս 7 հոգի զոհվել է երկրի հարավում շուկայի ռմբակոծության արդյունքում:
Եմենի իշխանությունների եւ ապստամբների միջեւ բախումներն ակտիվացել են 2014 թվականի օգոստոսից: Այս տարվա հունվարին հուսիները գրավել են մայրաքաղաք Սանան: Երկրի նախագահի խնդրանքով մարտի 26-ից Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի եւ ԱՄԷ-ի ՌՕՈՒ-ի աջակցությամբ օդային գործողություններ է իրականացնում ապստամբների դեմ: Կոալիցիային միացել են նաեւ Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն եւ Սուդանը:
ՄԱԿ-ի տվյալներով, ռազմական գործողությունների հետեւանքով ավելի քան 2.600 խաղաղ բնակիչ է զոհվել: 21 մլն եմենցիներ մարդասիրական օգնության կարիք ունեն: