Թուրքմենստանը սկսել է մինչև Հնդկաստան ձգվող գազամուղի շինարարությունը
ՄիջազգայինԹուրքմենստանում սկսվել է մայրցամաքի խոշորագույն գազամուղներից մեկի կառուցումը` Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան երթուղով:
Ինչպես տեղեկացնում է Trend.Az-ը` գազամուղը թույլ կտա Ասիայի հարավ-արևելյան արագ զարգացող շուկաներին գազ մատակարարել Թուրքմենստանից, որը գազի պաշարներով զբաղեցնում է 4-րդ տեղն աշխարհում։
Գազամուղի թուրքմենական հատվածի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, Պակիստանի վարչապետ Նազաֆ Շարիֆը և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին:
Գազամուղի թուրքմենական հատվածի կառուցումը կտևի 3 տարի: Ծրագրով նախատեսված հզորությունը կազմելու է տարեկան 33 մլրդ խորանարդ մետր: