Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել
ՄիջազգայինՍիրիայում «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի իրանցի գեներալ է սպանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սպանվել է բրիգադային գեներալ Հոսեին Ֆադային, ով Սիրիայում ծառայում էր Զոլֆաքար կեղծանունով: Նա «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի «Ֆատամիուն» բրիգադի հրամանատարն էր:
Նշվում է, որ վերջինս զոհվել է սիրիական կառավարական բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների միջև ռազմական բախման ժամանակ: