Հանրապետական Քրուզը Թրամփից առաջ է անցել Այովայում անցկացված հարցման արդյունքում
ՄիջազգայինՀանգուցային Այովայի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում անցկացված հարցման տվյալների համաձայն՝ այնտեղ տասը կետի առավելությամբ առաջատարը Թեդ Քրուզն Է: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունից մյուս հավակնորդը՝ Դոնալդ Թրամփը, հիմնական ազգային հարցումների առաջատարն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այովան նախագահական ընտրություններում կուսակցությունից թեկնածուի առաջադրման հանգուցային մասնակիցն է: New York Times հրատարակության կարծիքով՝ Թեդ Քրուզը, որը ներկայացնում է Հանրապետականների պահպանողական թեւը, կարող է դառնալ այդ ընտրարշավի առաջատարը՝ իր հետեւում թողնելով Դոնալդ Թրամփին:
Հարցման արդյունքների համաձայն՝ Հանրապետականների 31 տոկոսը նախապատվությունը տվել է Քրուզին, իսկ 21 տոկոսը՝ Թրամփին: Մինչդեռ ազգային հարցումների մեծամասնության տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփն առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն է մնում Հանրապետականների շրջանում:
Դեկտեմբերի 15-ին տեղի են ունենալու Հանրապետական կուսակցությունից թեկնածուների բանավեճերը: