Պեկինը դարձյալ պատվել Է թանձր ծխամշուշով
ՄիջազգայինՉինաստանի մայրաքաղաքը դեկտեմբերի 14-ին դարձյալ պատվել Է թանձր ծխամշուշով: Պեկինի բնապահպանական մոնիթորինգի տվյալների համաձայն՝ օդում մարդկանց առողջության համար վտանգավոր կարծր մասնիկների պարունակությունը 1 խորանարդ մետրում կազմում Է մոտավորապես 500 միկրոգրամ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորման գերազանցում Է 20 անգամ, տեղեկ ացնում Է «Արմենպրես»-ը:
Ծխամշուշի պատճառով զգալիորեն վատացել Է տեսանելիությունը Պեկինի փողոցներում, մի շարք վայրերում այն ցածր Է 500 մետրից: Իշխանությունները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց եւ օգտվել շնչառական օրգանների պաշտպանության համար նախատեսված հատուկ դիմակներից:
Չինաստանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը ավտոմեքենաների եւ քարածխով աշխատող ջերմաԷլեկտրակայանների արտանետումներն են: Ծխամշուշում առկա մասնիկները կարող են թոքերի միջոցով թաճանցել օրգանիզմ եւ կուտակվել այնտեղ: Մեծ չափաբաժինների դեպքում դա կարող Է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի խնդիրների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: