Գերմանիան մերժել Է ԻՊ-ի դեմ պայքարին ռազմական մասնակցությունն ընդլայնելու ԱՄՆ-ի խնդրանքը
ՄիջազգայինԳերմանիան առայժմ չի պլանավորում ընդլայնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների գոտում: Այդ մասին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը նշել Է ZDF հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Der Spiegel հանդեսը դեկտեմբերի 12-ին հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Գերմանիայի իր պաշտոնակից Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նամակ Է ուղարկել ԻՊ-ի դեմ պայքարում ներդրումը մեծացնելու հնարավորության քննարկման խնդրանքով:
«Ես կարծում եմ՝ Գերմանիան կատարում Է իր խնդիրը, եւ մենք ներկա պահին չպետք Է խոսենք այդ թեմային վերաբերող նոր հարցերի շուրջ»,-ասել Է Մերկելը Պենտագոնից ստացված նամակի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան:
Այսպիսով, ինչպես նշում Է Reuters գործակալությունը, Մերկելը մերժել Է ԻՊ-ի դեմ պայքարում լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկելու ամերիկացիների խնդրանքը:
Մերձավոր Արեւելքում Գերմանիայի առաքելությունը, Բունդեսթագի դեկտեմբերի 4-ի որոշման համաձայն՝ ներառում Է «Տոռնադո» վեց հետախուզական ինքնաթիռ, ֆրեգատ, վառելիք լցավորող ինքնաթիռ եւ 1200 մարդուց բաղկացած զորակազմ:
Գերմանիան չի ծրագրում օդային հարվածներ հասցնել Սիրիայում: