Ռուս-թուրքական պետերբուրգյան գագաթնաժողովը չեղյալ Է հայտարարված. Պեսկով
ՄիջազգայինՌուս-թուրքական գագաթնաժողովը, որը դեկտեմբերին պլանավորված Էր Սանկտ Պետերբուրգում, չեղյալ Է հայտարարված: Այդ մասին դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, գագաթնաժողով չի լինելու, այն չի պլանավորվում»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ այն մասին, որ ռուս-թուրքական համաժողովը չեղյալ Է հայտարարված, տեղեկացրել Էր Ռոսսոտրուդնեչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան: Միեւնույն ժամանակ նոյեմբերի վերջին Դմիտրի Պեսկովը մամուլին հայտնել Էր, որ միջոցառումը պաշտոնապես չեղարկված չԷ: