Յացենյուկի աշխատավարձը բարձրացրել են 70 դոլարով՝ մինչեւ 348 դոլար
ՄիջազգայինՈւկրաինայի նախարարների կաբինետը երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի աշխատավարձը բարձրացրել Է 25 տոկոսով՝ մինչեւ 8300 գրիվնա (348 դոլար)՝ «ինդեքսավորման համար անհրաժեշտ վճարումների հաշվին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ուկրաինայի կառավարության որոշման մեջ, որը դեկտեմբերի 14-ին հրապա րակվել Է գերատեսչության կայքում:
Նախքան բարձրացումը նա ստանում Էր 6640 գրիվնա (278 դոլար): Կաբինետի մյուս աշխատակիցների եւ Ուկրաինայի նախագահի դրույքներն Էլ ավելի ցածր են, քանի որ կազմում են վարչապետի աշխատավարձի որոշակի տոկոսը:
Ցածր աշխատավարձի պատճառով դեկտեմբերի 11-ին պաշտոնից հեռանալու մասին Է հայտարարել ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին:
Միեւնույն ժամանակ ժողովրդական պատգամավորների աշխատավարձը մնում Է անփոփոխ՝ 6109 գրիվնա (256 դոլար): Նախկին լրագրող, իսկ ներկայում պատգամավոր Մուստաֆա Նայեմը քանիցս հայտարարել Է, որ «այդ փողերով Կիեւում հնարավոր չԷ ապրել»:
«Եթե դուք ինձ ասեք, որ կարող եք Կիեւում ապրել 6,5 հազար գրիվնայով, ես ձեզ չեմ հավատա: Դա իրական չԷ: Ես բնակարան չունեմ, ես այն պետք Է վարձակալեմ: Բայց 6,5 հազար գրիվնայով Կիեւում բնակարան վարձել, հագնվել, երթեւեկել եւ սնվել, իրական չԷ»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: