Թուրքական քրդաբնակ գավառներում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄիջազգայինԹուրքական տեղական իշխանությունները մի շարք գավառներում փողոց դուրս գալու արգելք են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Այս անգամ փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում՝ «քաղաքացիներին ահաբեկչական, անջատողական խմբավորումների գործողությունների սպառնալիքից փրկելու» հիմնավորմամբ: Արգելքը կգործի տեղի ժամանակով 23:00-ից:
Ներկայում փողոց դուրս գալու արգելք է հայտարաված նաև Մարդինի Նուսայբին քաղաքի 4 թաղամասերում: