Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսի մերձակա ավիաբազայի նկատմամբ
ՄիջազգայինՍիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ հսկողության տակ Է առել Դամասկոսի արեւելյան արվարձանում տեղաբաշխված Մարջ ալ Սուլթան ռազմական օդանավակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ժողովրդական աշխարհազոր ի մի աղբյուր:
«Մարջ ալ Սուլթան օդանավակայանն ազատված Է: «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Իսլամի» ահաբեկիչները նահանջել են Խուշ ալ Սալիխիայի ուղղությամբ: Ոչնչացվել են տասնյակ զինյալներ»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ բանակին եւ աշխարհազորին հաջողվել Է անվտանգ գոտի ստեղծել օդանավակայանի շուրջը: Ինժեներային զորքերը ձեռնամուխ են եղել տարածքի ականազերծմանը:
Մարջ ալ Սուլթան օդանավակայանը գտնվում Է Դումա արբանյակ քաղաքի մոտ՝ Սիրիայի մայրաքաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա: Ռազմական օդանավակայանը «Ջեյշ ալ Իսլամի» ահաբեկիչների գլխավոր հենակետերից մեկն Էր: