Ավագովը բանավեճի ընթացքում ջուր է շփել Սահակաշվիլիի դեմքին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի շուրջ վեճի ժամանակ ջուր է շփել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սահակաշվիլին ի պատասխան նրան ուղղված իմ հարցի՝ ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի հարցով շփվել «Ուրալխիմ»-ից ռուս օլիգարխի հետ եւ ինչպես է դա կապված գործարանի սեփականաշնորհման հետ, կորցրեց ինքնատիրապետումը: Օդեսայի նահանգապետը հիստերիկայի մեջ ընկավ եւ սկսեց գոռալ ինձ վրա: Ես ձեռնպահ մնացի նրան հարվածելուց եւ ջուր շփեցի նրա դեմքին»,- գրել է Ավագովը Facebook-ում:
Նախարարի խոսքով՝ Սահակաշվիլին վիրավորել է իրեն՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Օդեսայի մարզի նահանգապետն իր հերթին Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունից պահանջել է հրապարակել նախարարի հետ կապված միջադեպի ամբողջական տեսագրությունը, որի պահվածքը նա համարել է անվայել: