Սաուդյան Արաբիան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում իսլամական կոալիցիայի ստեղծման մասին
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ղեկավարությամբ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի իսլամական ռազմական կոալիցիա, որի մեջ մտել է 34 երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սաուդյան Արաբիայի կառավարական տեղեկատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիայից բացի, կոալիցիայում ընգրկվել են, մասնավորապես, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Բահրեյնը, Թուրքիան, Թունիսը, Սուդանը, Սոմալին, Պաղեստինը, Քատարը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Մալայզիան, Եգիպտոսը, Նիգերիան, Եմենը: Ինչպես նշվում է, եւս ավելի քան տասն իսլամական երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիան, հանդես են եկել հաջակցություն այդ միավորման:
«Հայտարարության մեջ հիշատակված երկրները որոշում են ընդունել Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ ռազմական դաշինք ստեղծել ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռազմական գործողությունների կոորդինացման եւ անցկացման միավորված շտաբը կտեղավորվի Էր Ռիադում: Որտեղ են իրականացվելու այդ գործողությունները եւ ահաբեկչական որ խմբավորումների դեմ՝ չի ճշտվում: Ընդսմին նշվում է, որ կոալիցիան պլանավորում է իր գործողությունները համաձայնեցնել բարեկամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: