Նյու Յորքի նահանգում ատոմակայանի վթարային անջատում Է տեղի ունեցել
ՄիջազգայինՆյու Յորքի նահանգի Բյուկենեն քաղաքում տեղակայված Indian Point ատոմակայանի ռեակտորներից մեկի վթարային անջատում Է տեղի ունեցել դեկտեմբերի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կայանի գործարկու ընկերությունը՝ Entergy-ն: Այստեղ նշել են, որ անջատումը տեղի Է ունեցել ինքնաբերաբար եւ կապված Է եղել կայանի Էներգամատակարարման համակարգի անսարքությունների հետ: Ինչպես ընդգծել են ընկերությունում, ռադիոակտիվ նյութերի արտանետում չի եղել, հասարակայնության համար վտանգ չկա:
Տեղի ունեցածի կապակցությամբ Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կարգադրել Է ատոմային Էլեկտրակայանի մանրակրկիտ ստուգում անցկացնել՝ թույլ չտալու հետագայում նման միջադեպերի կրկնվելը:
Indian Point ատոմակայանը կառուցվել Է 1970-ական թվականներին Նյու Յորքից 40 կիլոմետր հեռավորության վրա Հուդզոն գետի ափին: Նրա անվանական հզորությունը մոտավորապես 2 հազար մեգավատ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: