Թրամփն ամրապնդել է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող հանրապետականների շրջանում
ՄիջազգայինԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն ամրապնդել Է առաջատարի դիրքը մյուս քաղաքական գործիչների շրջանում, որոնք հավակնում են Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու. նրա վարկանիշը հասել Է ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին վկայում են համազգային հարցման՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է Մոնմութի համալսարանի (Նյու Ջերսիի նահանգ) մասնագետների կողմից:
Ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 41 տոկոսը: Հոկտեմբերին իրենց ձայնը նրա օգտին տալուն համաձայնել Էր հարցվածների 28 տոկոսը: Միլիարդատերն զգալիորեն առաջ Է անցել իր կուսակից մյուս բոլոր մրցակիցներից: Երկրորդ տեղում Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզն Է (14 տոկոս), երրորդում՝ Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն (10 տոկոս): Նրանց հաջորդում են նախկին նյարդավիրաբույժ Բեն Քառսոնը (9 տոկոս) եւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (3 տոկոս):
Հարցումն անցկացվել Է ԱՄՆ-ի ձայնի իրավունք ունեցող եւ Հանրապետական կուսակցությանն աջակցող քաղաքացիների շրջանում: Ավելի վաղ միլիարդատիրոջ վարկանիշը, համանման հետազոտությունների արդյունքներին համապատասխան, այդքան շատ դեռ չԷր բարձրացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: