«Թուրքական ավիաուղիներ»-ը դադարեցրել է թռիչքները քրդաբնակ Շըրնաք
ՄիջազգայինԱվիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է դեպի Շըրնաք նահանգ կատարվող թռիչքները միառժամանակ դադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
Ավիաընկերությունը նման որոշումը պայմանավորել է Շըրնաքում թուրքական զորքի կողմից իրականացվող գործողություններով ու դրանից բխող սպառնալիքներով:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրեգավառներում՝ «քաղաքացիներին ահաբեկչական,անջատողական խմբավորումների գործողություններիսպառնալիքից փրկելու» հիմնավորմամբ դեկտեմբերի 14-իցփողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: