Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշ է դարձել «Էժանագին» հիերոգլիֆը
ՄիջազգայինՃապոնիայի հիերոգլիֆիական գրագիտության ստուգման ասոցիացիայի կողմից անցկացված մրցույթի արդյունքներով՝ «Էժանագին» հիերոգլիֆը դարձել Է անցնող 2015 թվականի խորհրդանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Էժանագին» հիերոգլիֆը հավաքել Է առավել մեծ թվով բացիկներ, որոնք բոլոր ցանկացողները կարող են ուղարկել ասոցիացիայի հասցեով: Քվեարկության մասնակիցների մեծամասնությունն ընտրել Է «Էժանագին» հիերոգլիֆը՝ կապված ազգային արժույթի փոխարժեքի նվազման, նավթի գների անկման, յուանի դեւալվացման միտումների ուժեղացման հետ:
Տարվա հիերոգլիֆ-խորհրդանիշի բովանդակությունը խստագույնս գաղտնի Է պահվում ընդհուպ մինչեւ դրա մասին հայտարարելը: Արտահոսքից խուսափելու համար այդ տեղեկատվությանը տիրապետում են ասոցիացիայի սահմանափակ թվով պատասխանատու աշխատակիցներ:
«Էժանագին» հիերոգլիֆը Կիոտոյի բուդդիստական ամենահայտնի տաճարներից մեկի՝ Կիյոմաձուի վանահոր կողմից հանդիսավոր կերպով գծագրվել Է ճապոնական «վասի» թղթի վրա, որն ունի 1,5 մետր երկարություն եւ 1,3 մետր լայնություն:
2014 թվականի խորհրդանիշ Էր դարձել «հարկ» հիերոգլիֆը, քանի որ ապրիլ ամսից սպառողական հարկը 5 տոկոսից բարձրացվել Էր մինչեւ 8 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: