Պուտինը գործարկեց Կուբանից Ղրիմ ձգվող Էներգակամրջի երկրորդ գիծը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի ռեժիմով տվել Է Կրասնոդարի երկրամասից Էներգակամրջի երկրորդ գծով Ղրիմին ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների մեկնարկը: «Սկսեք»,-ասել Է Պուտինը գործարկման մասնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ղրիմը ամբողջովին հոսանքազրկվել Էր նոյեմբերի 22-ի գիշերը՝ Ուկրաինայից ձգվող Էլեկտրահաղորդման գծերի երկու հենասյուների պայթեցման հետեւանքով: Թերակղզու Էներգահամակարգը մեկ շաբաթից ավելի աշխատում Էր մեկուսացված ռեժիմով: Ղրիմում եւ Սեւաստոպոլում սահմանվել Էր արտակարգ դրության ռեժիմ, Էլեկտրականության անջատումների վթարային գրաֆիկներ: Դեկտեմբերի 2-ին Պուտինը ժամանեց Ղրիմ եւ տվեց Կրասնոդարի երկրամասից Կերչի ծոցով ձգվող Էներգակամրջի՝ 260 մեգավատ հզորությամբ առաջին գծով ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների մեկնարկը:
Էներգակամրջի երկրորդ գծի գործարկումը կտա եւս 230 մեգավատ՝ զգալիորեն կրճատելով ԷլեկտրաԷներգիայի դեֆիցիտը Ղրիմում: Այն պլանավորվում Էր իրականացնել մինչեւ դեկտեմբերի 20-ը, բայց նոյեմբերի 9-ին կառավարության անդամների հետ Պուտինի խորհրդակցության ընթացքում ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ գործարկումը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 15-ը: