ՄԱԳԱՏԷ-ն Իրանին հորդորել Է «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործմանն ընդառաջող քայլեր անել
ՄիջազգայինԱտոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանին հորդորում Է նախապատրաստական քայլեր կատարել «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործումն սկսելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Թեհրանն ամբողջովին կկատարի իր պարտավորությունները, առանձին զեկույց կներկայացվի Խորհրդին:
«Իրանը պետք Է անհրաժեշտ նախապատրաստական քայլեր անի «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործումն սկսելու համար,-ասել Է նա:-Համաձայնագրի իրագործման օրը կգա այն բանից հետո, երբ գործակալությունը կհաստատի այդ միջոցառումների կատարումը»:
«Իրանական միջուկային խնդրում զգալի առաջընթաց Է ձեռք բերվել, բայց դեռ թուլանալու ժամանակը չԷ»,-հավելել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: «Այդ հարցը երկար ու բարդ պատմություն ունի, եւ Իրանի եւ միջազգային հանրակցության միջեւ անվստահությունն անհրաժեշտ Է հաղթահարել»,- ասել Է Յուկիա Ամանոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: