ԵԽԽՎ նախագահը հորդորել է Ադրբեջանին ազատ արձակել Իլգար Մամեդովին
ՄիջազգայինԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հերթական անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին:
Այս մասին տեղեկացնում է«Ազատություն» ռադիոկայանը:
Բրասյորը հիշեցրել է, որ վերջերս Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստում խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Իլգար Մամեդովի գործով: «Մամեդովը պետք է անհապաղ ազատ արձակվի: Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցները հորդորում են Ադրբեջանի կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին և դադարեցնել ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը: