Ռուսաստանում թեւավոր հրթիռը փորձարկման ժամանակ ընկել է բնակավայրի մոտակայքում
ՄիջազգայինԱրխանգելսկի շրջանում՝ ՌԴ ՊՆ հրաձգարանի տարածքում, թեւավոր հրթիռի փորձնական թռիչքն ավարտվել է արտակարգ պատահարով:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հրթիռը շեղվել է նախանշված հետագծից ու ընկել Նենոկսա բնակավայրի մոտակայքում:
Ներկայումս պատահարի վայրում աշխատում է ռուսաստանյան ռազմարդյունաբերության ներկայացուցիչների հանձնաժողովը: Նշվում է, որ «պատահարի արդյունքում փլուզումներ եւ տուժածներ չկան»: