Լոս-Անջելեսի իշխանությունները սպառնալիքի պատճառով փակել են բոլոր դպրոցները
ՄիջազգայինԼոս-Անջելեսի բոլոր դպրոցները դեկտեմբերի 15-ին փակվել են այն բանից հետո, երբ էլեկտրոնային սպառնալիքներ են ստացվել:
Այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Միաժամանակ, չի ճշգրտվում, թե ինչպիսի սպառնալիք է ստացվել:
Իշխանությունները որոշել են, որ 643 հազար աշակերտները պետք է մնան տանն այն ժամանակ, երբ ոստիկանությունը խուզարկություն կիրականացնի ավելի քան 1200 դպրոցներում:
Պաշտոնական անձանց խոսքերով` սա դպրոցների փակման նման առաջին մասշտաբային դեպքն է վերջին տասնամյակում: