Իրանի Արաքի ռեակտորի միջուկը կապամոնտաժի երկու-երեք շաբաթվա ընթացքում
ՄիջազգայինԻրանցի մասնագետները երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտեն Արաքի` ծանր ջրով աշխատող ռեակտորի միջուկի ապամոնտաժման աշխատանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը:
«Իրանցիները խոստանում են, որ այդ աշխատանքը կանեն երկու-երեք շաբաթվա ընթացքում»,-ասել Է նա:
Վորոնկովը նաեւ հայտնել Է, որ Իրանն արդեն առաջիկա օրերին Ռուսաստան կուղարկի հարստացած ուրանի ավելցուկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: