Ադրբեջանում պահանջում են 7 տարով ազատազրկել լրտեսության մեջ մեղադրվող լրագրողին
ՄիջազգայինԱդրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դեմ դատական գործը շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հերթական նիստի ժամանակ պետական մեղադրողը պահանջել է ազատազրկել լրագրողին 7 տարի ժամկետով:
Դատական նիստն անց է կացվել փակ դռների հետևում: Հաջորդ լսումները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուցանմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է իբր «Հայաստանիօգտին լրտեսություն անելու» և պետական դավաճանությանմեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողըհայկական կողմին տեղեկատվություն է տրամադրելԱդրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ:Ինքը` Միրքադիրովը, հերքում է նմանօրինակմեղադրանքները` դրանք համարելով անհիմն: