Քրդաբնակ Շըրնաքում թուրք ուժայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում
ՄիջազգայինԹուրքիայի ուժային կառույցները լայնամասշտաբ գործողություններ են սկսել թուրքական քրդաբնակ Շըրնաք նահանգում, մասնավորապես` Սիլոփիում ու Ջիզրեում, որտեղ դեկտեմբերի 14-ից փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբեր ականը:
Թուրքական իրավապահ մարմինները հայտնել են, որ այս գավառներում իրենց գործողություններն ուղղված են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Քրդաբնակ այս շրջաններում անընդհատ լսվում են կրակոցներ և պայթյունի ձայներ: Հաղորդվում է, որ ուժայինների մի մասը տեղակայցվել է դպրոցներում: Զինվորական ներկայությունը Սիլոփիում և Ջիզրեում նախորդ օրերի համեմատ ավելացել է: