Ուկրաինայի կառավարությունը որոշեց Ղրիմի ապրանքային շրջափակում սկսել
ՄիջազգայինՈւկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել Ղրիմի ապրանքային շրջափակման մասին:
Այդ մասին հաղորդվում Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի պաշտոնական Twitter-ում:
«Ուկրաինայի կառավարության որոշմամբ արգելվում են աշխատանքների, ապրանքների եւ ծառայությունների մատակարարումը» Ղրիմին եւ Ղրիմից, ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել Էր, որ 30 օրվա ընթացքում Ուկրաինան ամբողջությամբ կդադարեցնի Ղրիմի հետ ապրանքաշրջանառությունը:
«Նախարարների կաբինետն ամբողջությամբ կսահմանափակի մատակարարումները Ղրիմին: 30 օր հետո ուժի մեջ կմտնի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ օրենքը, որն արգելում Է բոլոր մատակարարումները Ղրիմից Ուկրաինա եւ հակառակ ուղղությամբ, բացառությամբ քաղաքացիների անձնական իրերի, սոցիալական նշանակության սննդամթերքի եւ հումանիտար օգնության»,-ասել Է նա կառավարության նիստում:
Վարչապետը նաեւ նշել Է, որ թերակղզուն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումները կվերսկսվեն միայն Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշմամբ: «Ինչ վերաբերում Է Ղրիմին ԷլեկտրաԷներգիայի մատակարումներին, նման մատակարարումներ կարող են լինել միայն ԱԱՊԽ-ի որոշման հիման վրա»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: