Քուրդ երիտասարդները շարունակում են հակաթուրքական բողոքի ակցիաները Եվրոպայում
ՄիջազգայինԵվրոպայի տարբեր քաղաքներում բնակվող քուրդ երիտասարդները շարունակում են բողոքի ակցիաներն ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Նոր ցույցերը տեղի են ունեցել Փարիզում, Ամստերդամում, Բեռլինում: Ցույցերի մասնակիցները ձեռքներում պահել են պաստառներ «Մարդասպան Էրդողան» գրություններով, ինչես նաև իրենց ելույթներում խստորեն քննադատել են Թուրքիայի քրդաբնակ գավառներում թուրքական իշխանությունների գործողությունները:
Նախօրեին քուրդ երիտասարդները նմանօրինակ ցույցեր էին իրականացրել գերմանական մի շարք քաղաքներում՝ Քյոլնում, Բազելում, Հեսսենում, Շտուտգարդում, ինչպես նաև Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: