«Թուրքական հոսքը» կիրագործվի, եթե Անկարան կանխապահովի Բրյուսելի երաշխիքները. Պուտին
Միջազգային«Թուրքական հոսքը» կիրագործվի, եթե Թուրքիան կանխապահովի Բրյուսելի երաշխիքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով մեծ մամուլի ասուլիսում:
«Մեզ հարկավոր Է, որ Եվրահանձնաժողովն այն բանի գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր ուղեգծերը, այդ թվում եւ Թուրքիայի տարածքով Եվրոպա հնարավոր ուղեգիծը ոչ միայն իրագործելի Է, այլեւ առաջնային, եւ Եվրահանձնաժողովը կաջակցի դրան: Ահա, եթե թուրք գործընկերները Բրյուսելից նման թուղթ բերեն «Գազպրոմ»-ին, մենք առաջ կշարժվենք: Բայց առայժմ, ցավոք, պարզ չԷ»,-ասել Է նախագահը, հավելելով, որ նախագծի «ճակատագիրը Ռուսաստանից չի կախված: