Մուամար Քադաֆիի եղբայրը պնդում Է, որ ԻՊ-ի զինյալները Լիբիայում քիմիական զենքի են տիրացել
ՄիջազգայինԾայրահեղականները, այդ թվում նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, քիմիական զինանոցների են տիրացել Լիբիայի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Աշ-Շարկ ալ Աուսաթ» համարաբական թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի խորհրդականը եւ հորեղբոր որդին՝ Ահմեդ Քադաֆի ադ Դամը:
Նրա խոսքով՝ զինյալները «հսկայական քանակությամբ» զարին նյարդա-կաթվածահարական գազ են երկրի հարավի անապատային շրջաններից տեղափոխում հյուսիս, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններ: Ինչպես պնդում Է ադ Դամը, ահաբեկիչներն այդ նյութն անցյալ տարի արդեն օգտագործել են Լիբիայում, սակայն դա «անուշադրության Է մատնվել համաշխարհային հանրակցության կողմից»:
Ներկայում Լիբիայի ողջ տարածքում փաստորեն բացարձակ քաոսային իրավիճակ Է ստեղծվել անվտանգության ոլորտում: Երկրում գործում Է երկու կառավարություն, յուրաքանչյուր քաղաք դե ֆակտո իր իշխանությունն ունի, իսկ յուրաքանչյուր բնակավայր ունի սեփական «ժողովրդական աշխարհազորը», որը ենթարկվում Է միայն տեղի օրենքներին եւ առանձին ցեղերի առաջնորդներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: