Պուտինը Բորիս Նեմցովի սպանության հարցը երբեք չի քննարկել Ռամզան Քադիրովի հետ
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցը երբեք չի քննարկել Ռուսաստանի մարզերի ղեկավարների, մասնավորապես Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հետ։ Այս մասին նա հայտնել է ամենամյա մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Ես երբեք այդ հարցը չեմ քննարկել մարզային ղեկավարների, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավարության հետ եւ չեմ պատրաստվում»,- ասել է Պուտինը եւ նշել, որ քննությունը պետք է պարզի դա, որքան էլ որ այն երկար տեւի»,- ասել է նա։
Ընդ որում, Պուտինը հիշեցրել է, որ ծանոթ է եղել Նեմցովի հետ, եւ իրենց միջեւ հարաբերությունները միշտ չէ, որ վատ են եղել։ «Նա ընտրել էր քննադատական ուղի, բայց ես դրան վարժվել եմ, նա միակը չէր։ Դա դեռ բոլորովին չի նշանակում, որ մարդուն պետք է սպանել։ Ես դա երբեք չեմ ընդունի։ Դա հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ պատժվի»,- ասել է Պուտինը։