ԱՄՆ կոնգրեսականի ներկայացրած նախագիծը զայրացրել է պաշտոնական Բաքվին
ՄիջազգայինԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է նոր նախագիծ, որը վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրեջանում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվել ընդդիմադիր լրատվական դաշտի նկատմամբ պետության կիրառած բռնություններին ու գրաքննությանը՝ հիշատակելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիոլվայի դեպքը: Կոնգրեսական Սմիթն ընդգծել է, որ Ադրբեջանն առաջատար է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ձերբակալված լրագրողների թվով:
Նա նշել է, որ թեպետ Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ պետություն է և ընդունել է արդար և ազատ ընտրություններ անցկացնելու հանձնառությունը, սակայն 1992 թվականից մինչ օրս չի անցկացվել թեկուզ մեկ ընտրություն, որը բավարարել է ԵԱՀԿ կողմից առաջադրվող ստանդարտներից նվազագույնին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ խիստ բացասաբար է արձագանքել այս հայտարարությանը՝ մեղադրելով Քրիս Սմիթին «հայամետ դիրքորոշում ունենալու և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների ազդեցության տակ լինելու մեջ»: