Պեկինի իշխանությունները ծխամշուշի պատճառով կրկին կարմիր տագնապ են հայտարարել
ՄիջազգայինՊեկինի իշխանությունները առաջիկա երեք օրերին օդի որակի վատանալու կապակցությամբ դեկտեմբերի 18-ին նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ են հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդվում Է քաղաքի կառավարության կայքում: Թեեւ քաղաքում եղանակն առայժմ պարզ Է, օդում մանր մասնիկների խտությունն արդեն հինգ անգամ գերազանցում Է անվտանգ մակարդակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պեկինում երկրորդ անգամ Է կարմիր տագնապ հայտարարվում գունավոր սանդղակի սահմանից հետո: Առաջին անգամ նման տագնապ Էր հայտարարվել դեկտեմբերի 8-ին, որը հանվել Էր դեկտեմբերի 10-ին:
Հատուկ ռեժիմը կսկսի գործել դեկտեմբերի 19-ի ժամը 07:00-ից եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 22-ի ժամը 00:00-ն:
Աղտոտման կարմիր մակարդակ հայտարարելու դեպքում ինքնաբերաբար ձեռնարկվում են պարտադիր միջոցներ, ներառյալ ավտոտրանսպորտի երթեւեկության կրճատումը, որն աղտոտման գլխավոր աղբյուրն Է համարվում: Դադարեցվում են պարապմունքները դպրոցներում ու մանկապարտեզներում, օրական առնվազն մեկ անգամ փողոցները պետք Է մաքրվեն փոշուց: Պարտադիր միջոցառումների թվում են նաեւ շինարարական բոլոր աշխատանքների եւ բեռնատար ավտոտրանսպորտի երթեւեկության դադարեցումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: