Չինաստանում 19 հանքագործ Է զոհվել ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
Միջազգային19 հանքագործ Է զոհվել Չինաստանի Հեյլունցզյանի նահանգի Հեգան քաղաքային օկրուգի Սյանյանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Ինչպես հայտնել են փրկարարները, որոնք երկու օր փորձում Էին օգնության հասնել գետնի տակ արգելափակված հանքագործներին, բարձր ջերմաստիճանի եւ կուտակված գազի պատճառով նրանց չի հաջողվել փրկվել:
Պայթյունը որոտացել Է դեկտեմբերի 16-ին տեղական ժամանակով ժամը 14:30-ին: Ճշտված տվյալներով՝ այդ ժամանակ գետնի տակ գտնվում Էր 52 մարդ, նրանցից 33-ին հաջողվել Է բարեհաջող դուրս գալ հանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: