Սալոնիկում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսության վրա
ՄիջազգայինԱնհայտ անձինք հրկիզող խառնուրդով 15 շշեր՝ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
«Մոլոտովի կոկտեյլ»-ը դիպել է հյուպատոսության արտաքին պատին: Հարձակման հետևանքով տուժածներ չեն եղել:
Նշվում է, որ հարձակման ժամանակ հյուպատոսարանի մոտ են եկել 25 դիմակավոր անձինք: Հունաստանի իրավապահ մարմինները կատարվածի առնչությամբ հետաքննություն են սկսել: