Ներգաղթյալները գրոհել են Եվրոթունելը
ՄիջազգայինՆերգաղթյալները ֆրանսիական Կալե նավահանգստային քաղաքի կողմից գրոհել են Եվրոթունելը. տեղեկացնում է The Local-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 800-1000 ապօրինի ներգաղթյալներ փորձել են հասնել Մեծ Բրիտանիա:
Ներգաղթյալների գործողությունները խաթարել են տրանսպորտի աշխատանքը:
«Երբ նրանք մոտեցել են թունելին, ներգաղթյալներից ոմանք փորձել են դանդաղեցնել տրանսպորտի շարժը, որպեսզի մտնեն բեռնատարները»,- հաղորդել է ոստիկանության աղբյուրը:
Ամբոխին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Ոստիկանության աշխատակիցները ցերեկվա ժամերին ներգաղթյալների նման քանակը աննախադեպ երևույթ են համարել: Սովորաբար նրանք այդ տեղով անցնում են գիշերը՝ մեծ գումար վճարելով մաքսանենգներին: