Ուկրաինան Մոսկվային պարտքի վճարման մորատորիում է սահմանել. Յացենյուկ
ՄիջազգայինՈւկրաինայի նախարարների կաբինետը Ռուսաստանին պարտքի վճարման մորատորիում Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանը, չնայած մեր փորձերին, հրաժարվեց համաձայնագիր ստորագրել պարտքի վերաձեւակերպման մասին եւ ընդունել մեր առաջարկները, նախարարների կաբինետը 3 մլրդ դոլարի չափով ռուսական պարտքի մորատորիում Է սահմանում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: