ԱՄՆ նախագահի թեկնածու Սանդերսի շտաբը դատի է տվել իր կուսակցությանը
ՄիջազգայինԱՄՆ նախագահի՝ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Բերնի Սանդերսի շտաբը Վաշինգթոնի դաշնային դատարանին հայց է ներկայացրել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի (DNC) դեմ, որը արգելափակել է նրա մուտքը ընտրողների տվյալների բազա, հայտնում է ABC-ն:
Հայցի հեղինակները նշում են, որ «ընտրողների տվյալների բազան կենսական անհրաժեշտություն է նախագահի բոլոր թեկնածուների համար՝ դրամահավաքի ու իրենց ընտրողներին ճանաչելու համար», ինչն առանձնահատուկ նշանակություն ունի Սանդերսի համար «որի ընկերության մեջ ավանդներ են ներդնում մասնավոր դոնորները, այլ ոչ թե քաղաքական միավորումները», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թեկնածուի շտաբի հաշվարկով, տվյալների բազայից օգտվելու արգելքի յուրաքանչյուր օրվա ընթացքում ինքն ավելի քան 600 հազար դոլար է կորցնում: «DNC-ին չպետք է թույլատրվի թեքել դեմոկրատական թեկնածուների կշեռքի նժարը առանց իրավաբանական հստակ հիմքի ու պայմանագրային հոդվածի» մեջբերում է ալիքը նախագահի թեկնածուի հայցը: