ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը
ՄիջազգայինՆյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում Սիրիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ մի շարք որոշումներ են ընդունվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նախ կայացել է Սիրիայի աջակցության Միջազգային խմբի կոնֆերանսը, որին մասնակցել է 18 պետություն:
Կոնֆերանսի արդյունքների հիման ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է ծրագիր, որի հիման վրա պետք է խաղաղ կերպով կարգավորվի Սիրիայի հակամարտությունը: Համաձայն ընդունված ծրագրի, պետք է կողմերը դադարեցնեն կրակը, պետք է ստեղծվի նոր Սահմանադրություն, որից հետո պետք է 18 ամսվա ընթացքում կայանան նոր ընտրություններ եւ պետք է ստեղծվի մեկ ուղղություն ընդդեմ ահաբեկչության: