Ստամբուլում հատուկ գործողություն է իրականացվում թմրամիջոցներ վաճառողների դեմ
ՄիջազգայինՍտամբուլում շուրջ հինգ հազար ոստիկանի մասնակցությամբ հատուկ գործողություն է իրականացվում ընդդեմ թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» լրատվականը:
Ոստիկանության կողմից իրականացվող գործողությունը տեղի է ունենում Ստամբուլի 39 շրջանում: Արդեն ձերբակալվել է 113 մարդ:
Ավելի վաղ նմանօրինակ գործողություններ էին իրականացվել նաև Դիարբեքիրում, Իզմիրում և Ադանայում:
Վերջին 4 տարվա ընթացքում Ստամբուլում թմրամիջոցների օգտագործման և դրանց վաճառքի համար ձերբակալվել է 316 հազար 466 մարդ: