Թուրքական Բաթմանում ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով ցրել է ցույցը
ՄիջազգայինԹուրքիայի Բաթման քաղաքում հարյուրավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սուր, Ջիզե,Սիլոփի, Նուսայբին և Դարգեչիթ շրջաններում շարունակվող փողոց դուրս գալու արգելքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են Բաթմանի քաղաքապետարանի դիմաց՝ տարբեր կոչեր հնչեցնելով: Ի պատասպան նման գործողությունների՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ հորդորելով ցրվել և բաց անել փակված երևեկությունը: Ցուցարարները, սակայն, չեն ենթարկվել այս հորդորին և շարունակել են բողոքել նստացույցի միջոցով: Թուրք ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ: