ԱՄՆ-ն հանել է նավթի արտահանման արգելքը
ՄիջազգայինԱՄՆ-ում վերացվել է 1975 թվականից գործող նավթի արտահանման արգելքը, գրում է meduza.io-ն: Արգելքի վերացումը նախատեսված է 2016 թվականի բյուջեով, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Բյուջեն հաստատել է ԱՄՆ սենատը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին: Այն նաև մի շարք հարկային թեթևացումներ է պարունակում, այդ թվում և էներգիայի վերականգնվող տեսակներով զբաղվող ձեռնարկատերերի համար:
Նավթի արտահանման արգելքը ԱՄՆ-ում սահմանվել է 1975 թվականին ՕՊԵԿ երկրների կողմից ամերիկացիներին նավթ մատակարարելու մերժումից հետո: Արգելքը չի գործել Կանադայի նկատմամբ և առանձին դեպքերում հանվում էր ընկերությունների խնդրանքով: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր մնալ նավթի արտադրման ծավալներով առաջատարներից մեկը:
ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարման էմբարգոյի վերացումը շատերի կողմից դիտվում է որպես նավթի գների հետագա նվազեցմանը տանող գործոն: