ՄԱԿ-ում առաջին անգամ պաշտոնապես ճանաչել են հրեական տոնը
ՄիջազգայինՄԱԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Յոմ Քիփուր հրեական տոնը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Հաղորդվում է, որ ՄԱԿ հրեա աշխատակիցներն այդ օրը չեն աշխատելու եւ պաշտոնական հանդիպումներ չեն անցկացնելու:
Նախքան այդ ՄԱԿ-ում ընդունել էին այնպիսի կարեւոր կրոնական տոներ, ինչպիսիք են Սուրբ ծնունդը, Ավագ ուրբաթը, Ուրազ բայրամն ու Կուրբան Բայրամը:
Յոմ Քիփուրը հրեականության ամենակարեւոր տոնն է համարվում: Այդ օրը հավատացյալներն այցելում են սինագոգ եւ օրվա մեծ մասն անց են կացնում աղոթելով: Նրանք պահում են գրեթե 25-ժամյա ծոմ: