Թուրքիան և ԵՄ-ն փակել են իրենց երկինքը ՌԴ հեռահար ավիացիայի համար
ՄիջազգայինԵվրոպայի երկրներն ու Թուրքիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ հեռահար ավիացիայի ինքնաթիռների համար, որոնք հարվածներ են հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ՌԴ Զինուժի հեռահար ավիացիայի փոխհրամանատար, գեներալ-մայոր Անատոլի Կոնովալովը:
Վերջինիս խոսքով` ռուս օդաչուները ստիպված են եղել նոր երթուղի մշակել` շրջանցելով Եվրոպան:
«Օլենգորսկը մեր ամենահյուսիսային օդակայանն է, որը վերալիցքավորման հնարավորություն է տալիս: Այլ կերպ հնարավոր չէր առաջադրանքներ կատարել: Եվրոպան ներս չէր թողնում, Թուրքիան նույնպես», - աղբյուրը մեջբերում է գեներալ-մայորի խոսքը:
Նշենք, որ Ռուսաստանը Թուրքիաից պահանջել էր փոխհատուցել խոցված Սու-24 ռազմական ինքնաթիռի վնասը, իսկ Թուրքիան հայտարարել էր, որ չի պատրաստվում դա անել: