Դավութօղլուն հայտարարել է, որ լուրջ չի ընդունում Պուտինի խոսքերը Անկարայի մասին
ՄիջազգայինԹուրքիա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը Անկարայի մասին, սակայն ընդգծել է, որ իմաստ չի գտնում պատասխանելու դրանց նույն տոնով:
Ինչպես գրում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Huriyett թուրքական պարբերականը, Դավութօղլուն մեկնաբանել է` ասելով, որ «դա լուրջ չի ընդունում», սակայն կարծում է, որ ՌԴ նախագահի մեկնաբանությունները «ոչ դիվանագիտական և վիրավորական են»:
«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում ժամանակակից աշխարհին և ռուս-թուրքական հարաբերություններին: Այդ պատճառով էլ դրանց պատասխանելու փոխարեն, ես կժպտամ», - ասել է Դավութօղլուն:
«Խորհրդային ոճով քարոզչության ժամանակաշրջանն անցել է», - հավելել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Պուտինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Թուրքիան, խոցելով ռուսական ինքնաթիռը, հավանաբար գործել է ԱՄՆ-ի օգտին` արդյունքում բարդացնելով բոլորիս իրավիճակը: