Սաուդյան Արաբիան ավելացրել է արտահանվող նավթի ծավալները
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբեր ամսից սկսած զգալիորեն ավելացրել են նավթի արտահանման ծավալները` այդ ցուցանիշը հասցնելով օրական 7.364 մլն բարելի:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, մեջբերելով Joint Organisations Data Initiative կայքում ներկայացված տվյալները, սեպտեմբերին տվյալ ցուցանիշը զգալի ավելի ցածր էր` 7.111 մլն բարել:
«Երկու ամիս տևած իջեցումից հետո Սաուդյան Արաբիան նավթի արտահանման ծավալներն ավելացրել է` հասցնելով օրական 7.364 բարելի»,-նշվում է կայքում: