Չինաստանում սողանքի հետևանքով բարզմահարկ շենքեր են փլուզվել
ՄիջազգայինՉինաստանի Հուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում այսօր տեղի ունեցած սողանքի պատճառով փլուզվել են մի շարք բարձրահարկ շենքեր:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, փլվել է 10-ից ավելի կառույց: Փրկարար ծառայությունները հայտնել են փլատակների տակ արգելափակված մարդկանց մասին:
Թե որքան մարդ կարող է լինել փլատակների տակ, հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ փրկարարներին արդեն հաջողվել է 4 հոգու դուրս բերել: Ներկայում փրկարարական օպերացիան շարունակվում է: