Օբամայի կոչից հետո Թուրքիան սկսել է Իրաքից իր զորքերի դուրս հանումը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայից` Բաղդադի հետ ավելորդ լարվածությունից խուսափելու կոչը ստանալուց հետո սկսել է թուրքական զորքերի դուրսբերումն Իրաքի հյուսիսային հատվածից:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս տեղեկությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Թուրքիան Մոսուլից դուրս է բերել իր զորքերն ու կշարունակի այդ գործընթացը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ ուրբաթ կայացած Օբամա-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել թուրք գործընկերոջը հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Բաղդադի հետ ավելորդ լարվածությունից խուսափելու համար դուրս բերել զորքերն այդ երկրից:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիան Իրաքի հյուսիսային հատված էր ուղարկել 900 հոգանոց ջոկատ և բազմաթիվ տանկեր: