Պայթյուն Վոլգոգրադում. հաղորդվում է տուժածների մասին
ՄիջազգայինՎոլգոգրադի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով տարածաշրջանում Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի քարտուղար Դմիտրի Ուլայնովի հայտարարությունը:
«Պայթյունը տեղի է ունեցել 9 հարկանի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով՝ մասնակի փլուզում է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել»,-ասել է նա:
Որոշ ժամանակ անց երկրորդ պայթյունն է գրանցվել:
РИА Новости գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել է 6 մարդ, նրանցից 3-ը երեխաներ են: ՌԴ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է տասնյակ մարդկանց հոսպիտալացման մասին:
Պայթյունի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցում է 265 մարդ և 72 միավոր տեխնիկա: