Air France-ի օդանավում ռումբի մասին տեղեկությունը հերքվել է
ՄիջազգայինFrance Presse-ը հայտնում է, որ Air France-ի՝ Քենիայում արտակարգ վայրէջք կատարած օդանավում ռումբի առկայության մասին տեղեկությունը հերքվել է:
Air France-ի ղեկավարության հավաստմամբ՝ դա «կեղծ ահազանգ» է եղել:
Միաժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ Քենիայի իշխանությունները «շտկել են» ավելի վաղ տարածած իրենց այն հայտարարությունը, թե օդանավում հայտնաբերված կասկածելի օբյեկտը ռումբ է:
Այժմ հաղորդագրությունից հանվել է «ռումբ» բառը, չնայած ԶԼՄ-ները հրապարակում են լուսանկար և գրում, որ գտնված իրը իսկապես նման է եղել ռումբի: