Մեքսիկայի հարավում վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեքսիկայի հարավում ուղեւորատար միկրոավտոբուսի եւ զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի բախման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 30 հոգի տուժել է: Այս մասին գրում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, տեղի ժամանակով 20:00-ի սահմաններում, Օահակա նահանգում: